ՆԱԽԱԳԾԵՐ

AIC / Հայկական Տեղեկատվական Կենտրոն

YELAKET.AM

Yelaket.am լրատվական կայքը գործում է 2012 թվականի մայիս ամսվանից։ Այստեղ ներկայացվում են նորություններ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների, հասարակության շրջանում առկա խնդիրների մասին, քաղաքական և իրավական վերլուծություններ, փորձագիտական տեսակետներ, հարցազրույցներ ոլորտի առաջատար մասնագետների և հայտնի անձանց հետ:

Yelaket.am լրատվական-վերլուծական կայքն իր օպերատիվությամբ ու նյութերի բազմակողմանի մեկնաբանմամբ նպատակ ունի հանրությանը տեղեկացնել ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում կատարվող առավել ուշագրավ երևույթների մասին: Այն նաև պարբերաբար անդրադառնում է Արցախում ու Ջավախքում տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին:

Ելակետ լրատվական՝ «Քո տեղեկատվության Ելակետը»:

YN.AM

YN.am (Yerevan News - Երևան նյուզ) լրատվական կայքը հիմնադրվել է 2012թ.-ին տեղեկատվության հետ տարվող աշխատանքների ոլորտում տարիների փորձ ունեցող անհատների կողմից, տեղեկատվական դաշտում նոր սեփական մոտեցումներով անկողմնակալ և չեզոք լրատվություն մատուցելու համար:

Կայքի անձնակազմը հետևողական աշխատանքի միջոցով մշտապես ուշադրության կենտրոնում է պահում քաղաքական, սոցիալական, իրավական և հասարակական այն բոլոր խնդիրները, որոնք առկա են հասարակության շրջանում: Անդրադարձ կատարելով տեղի ունեցող իրադարձություններին` Երևան նյուզ լրատվական կայքը հատուկ ուշադրությամբ անդրադառնում է Երևանի և երևանցիների խնդիրներին:

YN.am (Yerevan News - Երևան նյուզ) լրատվական կայքի անձնակազմը պատրաստում և հանրությանն է ներկայացնում տեսանյութեր, հոլովակներ ու ակնարկներ, որոնք օպերատիվ ձևով իրադարձության վայրից հաղորդում և պատմում են կարևորագույն իրադարձությունների, հասարակական անցուդարձի և դեպքերի մասին:

Կարճ ժամանակահատվածում YN.am (Yerevan News - Երևան նյուզ) լրատվական կայքը իր հաստատուն տեղն է գրավել Հայաստանի համացանցային տեղեկատվական միջավայրում և բազմաթիվ առցանց լրատվամիջոցների կողքին առանձնանում է իր անկողմնակալ և չեզոք լրատվությամբ:

Մեր կարգախոսն է` «Վստահելի տեղեկատվության քո աղբյուրը»:

LOVEYOU.AM

«LoveYou.am»-ը Հայաստանում առաջին էլեկտրոնային ամսագիրն է, պատանեկան-երիտասարդական ժամանցային տեղեկատվական կայքը: Այստեղ կարելի է գտնել այն ամենը, ինչ հետաքրքիր է ժամանակի հետ քայլող երիտասարդներին՝ նորաձևության աշխարհի վերջին միտումներն ու ամենավառ իրադարձությունները, հետաքրքիր և բովանդակալից նյութեր սիրո, հարաբերությունների, անձի հոգեբանության մասին, ժամանցի կազմակերպման լավագույն տարբերակներն ու վայրերը, մշակութային կյանքի բազմակողմանի խճանկարը:

ԵԼԱԿԵՏ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Ելակետ լրատվական մամուլի ակումբը հիմնադրվել է 2012 թվականի մարտ ամսին: Իր գործունեության կարճ ժամանակահատվածում այն հայտնվել է բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և դարձել հուսալի գործընկեր: Ակումբը կազմակերպում է ասուլիսներ` քաղաքական, բնապահպանական, մշակութային և իրադարձային բազմապիսի թեմաներով, այստեղ անցկացվում են հասարակական ու քաղաքական քննարկումներ, կազմակերպվում շնորհանդեսներ:

Գործունեության կարճ ժամանակահատվածում ձեռք բերած հեղինակությունը և լրատվական դաշտում հատուկ օպերատիվ գործունեությունը Ելակետ մամուլի ակումբին հնարավորություն ընձեռեցին կարճ ժամանակահատվածում իր ուրույն տեղը զբաղեցնել տարիներ շարունակ գործող ակումբների կողքին և առանձնանալ աշխատանքների կազմակերպման գործընթացում նոր մոտեցումներով:

Ձեռք բերված բարի համբավը և գործող լրատվամիջոցների համար վստահելի գործընկերոջ դերը Ելակետ մամուլի ակումբի ներկայացուցիչներին պարտավորեցնում է շարունակել ակտիվ գործունեությունը ներկայանալու ու ներկայացնելու` քննարկումների հարթակ տրամադրելով քաղաքացիներին և կազմակերպություններին: